ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գողացել էր ճանապարհային նշաններ
17:00 05.02.2019

Գողացել էր ճանապարհային նշաններ

Փետրվարի 1-ին ոստիկանության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել է, որ Շվանիձոր գյուղի բնակիչ Մհեր Գ.-ն հունվարին գողացել է Մեղրի համայնքով անցնող ավտոճանապարհի եզրին տեղադրված 10 հատ ճանապարհային երթևեկության նշան:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մհեր Գ.-ն բացի նշված 10 ճանապարհային երթևեկության նշանների գողությունից, հունվարին գողացել է նաև 2 ճանապարհային երթևեկության նշան, որոնք իր մեքենայով տեղափոխել և պահել է ավտոտնակում: 
Մհեր Գ.-ն գողոնը ներկայացրել է: 
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ 7or.am

17:00 05.02.2019