ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանները համացանցային հրապարակման հետքերով Սյունիքի բաժին են հրավիրել ապօրինի ծառ կտրած անձանց
19:00 05.02.2019

Ոստիկանները համացանցային հրապարակման հետքերով Սյունիքի բաժին են հրավիրել ապօրինի ծառ կտրած անձանց

Ոստիկանները Սյունիքի բաժին են հրավիրել Որատանի կիրճում ապօրինի ծառահատում իրականացրած անձնանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Փետրվարի 2-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներից մեկը զեկուցագիր է  ներկայացրել այն մասին, որ «syuniq.net» կայքում հրապարակվել է «Որոտանի կիրճում ծառահատումներ են հենց հիմա» վերտառությամբ տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հատված ծառերը բենզասղոցով կտրատում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Ա.-ն, Քարահունջ գյուղի բնակիչ Արտաշես Ղ.-ն և Խոտ գյուղի բնակիչ Վիլիկ Ղ.-ն, Արգամ Ի.-ի թույլտվությամբ, վերջինիս պատկանող «Հին Խոտ գյուղ» կոչվող տարածքում գտնվող այգուց հատել են ընկուզենու ծառ, մեքենայով տեղափոխել ու դատարկել են Արգամ Ի.-ի տան բակում, իսկ նշված տարածքից քիչ հեռու գտնվող հատվածից Խոտ գյուղի բնակիչներ Կորյուն Բ.-ն, Արմեն Գ.-ն և Արմո Գ.-ն, ժամը 10-ի սահմաններում, իրենց պատկանող տարածքից հատել են ընկուզենու ծառ ու բարձել նույն գյուղի բնակիչ Ալիկ Պ.-ի մեքենան:

Նշված անձինք հրավիրվել են բաժին: Փայտով բարձված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Աղբյուր՝ armdaily.am

19:00 05.02.2019