ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 06.02.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հունվարի 28-ից փետրվարի 03-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Հունան», «Հունան 1», «Անդոկ», «Վահանավանք», «Բաղաբերդ», «Բաղաբերդ 1», «Հալիձոր», «Ձորք», «Ձորք 1», «Գ․ Նժդեհ-1», «Աջափնյակ», «Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Երկաթուղայիններ», «Կենտրոն» և «Գետափ» համատիրություններում հունվարի 28-ից փետրվարի 03-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
«Սյունիք» համատիրությունում հունվարի 28-ից փետրվարի 03-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, հունվարի 28-ից փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածում ճնշումը նորմալ, որակը՝ պղտոր, փետրվարի 02-03-ին՝ որակը և ճնշումը նորմալ։
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Բեխ, Արփիկ, Շղարշիկ, Համլետավան թաղամասերում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ, Լեռնագործների 1-4-րդ նրբանցքներում, Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում հունվարի 28-ից փետրվարի 03-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Սպանդարյան 4-րդ նրբանցքում հունվարի 28-ին, 31-ին և փետրվարի 01-03-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ Հունվարի 29-30-ը ջուր չի եղել։
Վաչագան թաղամասում հունվարի 28-ից փետրվարի 03-ը՝ ջրամատակարարումն իրականացվել է շուրջօյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ։
Կավարտ թաղամասում հունվարի 28-ից փետրվարի 03-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել 10 ժամ տևողությամբ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

14:00 06.02.2019

Ամենաշատ ընթերցվածները