ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի քաղաքապետարանը 1 միլիոն է նախատեսել դագաղ գնելու համար
17:00 06.02.2019

Կապանի քաղաքապետարանը 1 միլիոն է նախատեսել դագաղ գնելու համար

Կապանի համայնքապետարանի 2019 թվականի գնումների պլանից տեղեկանում ենք, որ համայնքապետարանը պատրաստվում է 2019 թվականի ընթացքում 32 հատ դագաղ գնել։ Ճշտելու համար, թե համայնքապետարանի ինչի՞ն են պետք դագաղները և ինչո՞ւ են հենց 32 հատ դագաղ որոշել գնել, կապվեցինք քաղաքապետի մամուլի խոսնակի հետ։

Վերջինս տեղեկացրեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներից ու բնակիչներից դիմումներ են ստացել և, ըստ այդմ, հատկացումներ արել։ Նշենք, որ 32 դագաղի համար համայնքապետարանը նախատեսել է 1 մլն 100 հազար դրամ․ «Այդ դագաղները, համաձայն քաղաքացիների դիմումների, կան սոցիալապես անապահով ընտանիքներ, համայնքապետարանը աջակցում է ուղղակի։ Դա պլանավորված չէ, ուղղակի մրցույթ է հայտարարվել, պայմանագիր չի էլ կնքվել, որոշակի գումար կա, այդ գումարը բաժանվել է դագաղի արժեքի վրա, ստացվել է 32 հատ, այդ թիվը միանշանակ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

Աղբյուր՝ hraparak.am

17:00 06.02.2019

Ամենաշատ ընթերցվածները