ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանդիպում «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նոր ղեկավարության հետ
14:00 07.02.2019

Հանդիպում «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նոր ղեկավարության հետ

Փետրվարի 6-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին և «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերության սեփականատեր Արտյոմ Վոլինեցին։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով ձեռնարկության դերը համայնքի սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

14:00 07.02.2019