ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բախվել են Գազ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան եւ շտապ օգնության մեքենան. կան տուժածներ
11:00 08.02.2019

Բախվել են Գազ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան եւ շտապ օգնության մեքենան. կան տուժածներ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 17- կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Սարգիս Սահակյանի վարած Գազ 24 մակնիշի առանց համարանիշի եւ Սիսիան քաղաքի բնակիչ, 54-ամյա Արթուր Ալավերդյանի վարած JIN BEY մակնիշի 506 AO 61համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ս.Սահակյանը տեղում մահացել է, նրա ուղեւոր Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Ժորա Գրիգորյանը եւ շտապօգնության վարորդ Ա. Ալավերդյանն ու ուղևորուհի, Սիսիան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մարինե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1 վաշտի 2-րդ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները:

Օպերատիվ են գործել նաեւ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեակական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ա. Հակոբյանի գլխավորությանբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նորայր Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապ օգնության ավտոմեքենան հաշվառված է Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում:

Ա. Ալավերդյանը նշված կենտրոնում աշխատում է որպես վարորդ, իսկ Մ Պողոսյանը որպես ավագ բուժքույր: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ galatv.am

11:00 08.02.2019

Ամենաշատ ընթերցվածները