ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սիսիանի ՆՈՒՀ-երին կից խմբասենյակներ` Լորում և Տոլորսում
18:00 08.02.2019

Սիսիանի ՆՈՒՀ-երին կից խմբասենյակներ` Լորում և Տոլորսում

Սիսիանի համայնքի խոշորացումից հետո գյուղերում գործող նախակրթարանները հայտնվել էին լուծարման եզրին: Համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների հիման վրա 15 գյուղական նախակրթարան, միացման ձևով, վերակազմակերպվեց Սիսիանի ՆՈՒՀ-երի հետ՝ դառնալով վերջիններիս խմբերը: Փետրվարի 1-ին խմբերի թիվը ավելացավ ևս մեկով, Լորում բացվեց Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ-ին կից խմբասենյակ՝ 4-ժամյա աշխատանքային ռեժիմով: «Երեխաները առայժմ 6-ն են, հարևան գյուղերից ևս կհաճախեն», - ասում է վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:

Փոքրիկների համար նախադպրոցական կրթություն ստանալու բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծվել են նաև Տոլորս բնակավայրում: Վերանորոգումից հետո թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խումբը պատրաստ է շարունակել իր աշխատանքը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց ծնողներին և փոքրիկներին՝ գյուղի զարգացման ու շենացման գործում էապես կարևորելով նախակրթարանի դերը:

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց համայնքի ղեկավարին, նա փոքրիկներին ուղեկցեց կահավորված ու նոր խաղալիքներով համալրված խմբասենյակ: Նախկին 4 ժամի փոխարեն երեխաները այստեղ կանցկացնեն 8 ժամ: Վարդ Հովհաննիսյանը 11 տարի շարունակ խնամքի կենտրոնի միակ աշխատակցուհին է եղել, այժմ նրան ընկերակցում են խմբի նոր դաստիարակչուհիներն ու խոհարարը:
Տոլորսի խմբասենյակը վերանորոգվել է «ՆՈՒՀ-երի արդիականացում» սուբվենցիոն ծրագրի շրջանակում, մեկ այլ սուբվենցիոն ծրագրով գյուղում նաև խաղահրապարակ է կառուցվել:

sisian.info

18:00 08.02.2019

Ամենաշատ ընթերցվածները