ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
15:00 09.02.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 8-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Բուլղարական 1-ին ավան 20 տնակին հարակից այրվել է 3000 քմ խոտածածկույթ, Ստեփանավան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 3ա հասցեի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Ամրակից գյուղի ջրամբարին հարակից տարածքում՝ մոտ 5 հա, Ճոճկան գյուղի մոտակայքում` մոտ 5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում՝ մոտ 5 հա բուսածածկույթ, Գորիս քաղաքի Արագունի թաղամասի թիվ 13 տան մոտ՝ 1 հա, գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ, Աճանան գյուղում՝ մոտ 6 հա, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 200 քմ, Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 4000 քմ բուսածածկույթ:

 Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: 

15:00 09.02.2019

Ամենաշատ ընթերցվածները