ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի բնակչին բերման են ենթարկել գողության կասկածանքով
19:00 09.02.2019

Կապանի բնակչին բերման են ենթարկել գողության կասկածանքով

Հունվարի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցներից մեկի բուժքույրը հաղորդում տվեց, որ նույն օրը, ժամը 14-ից 20-ը, ինչ-որ մեկը բժշկական կենտրոնի հանդերձարանում պայուսակից գողացել է ժամացույց, ոսկյա մատանիներ, դրամապանակ, որի մեջ տան բանալիներն ու բանկային քարտ էր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Կապանի բնակիչ Վիգեն Միքայելյանը:

Փետրվարի 2-ին կասկածյալը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Միքայելյանը, նշվածից զատ, 2018 թվականին, մայրաքաղաքի և Գավառի հիվանդանոցներում, նույն եղանակով կատարել է այլ գողություններ ևս:
Հանգամանքները պարզվում են:

Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

19:00 09.02.2019

Ամենաշատ ընթերցվածները