ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կայացավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը
13:00 13.02.2019

Կայացավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը

Կայացավ Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ 12 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, ներկա էին նաև համայնքի վարչական ղեկավարներ, աշխատակազմի աշխատակիցներ: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրի 2018թ. իրականացման ընթացքին:

Նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն իրենց ծավալով և ներդրումների չափով աննախադեպ են եղել: Ընդգծվեց, որ որևէ ոլորտ դուրս չի մնացել ուշադրությունից, գործադրվել են հնարավոր ջանքերը ինչպես համայնքի տնտեսական առաջխաղացման, այնպես էլ՝ համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Էական ուշադրություն է դարձվել, ոչ միայն Գորիսի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, նաև բնակավայրերում առաջնային խնդիրների լուծմանը: Էական փոփոխություններ են կատարվել աղբահանության, լուսավորության ծածկույթի ավելացման, ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Կարևորվել է , որ Գորիսում իրականացվող լայնածավալ աշխատանքների հիմնական մասը կատարվել են ոչ թե համայնքի բյուջեից, այլ ներդրումային ծրագրերով, բարերարների, դոնորների ներգրավմամբ , տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում:

Նախորդ տարի համայնքապետարանը որևէ հնարավորություն բաց չի թողել՝ համայնքում տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Համայնքի ղեկավարը ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի իրականացվող աշխատանքների ցուցանիշները մշտապես պետք է գերազանցեն նախորդ տարվա արդյունքներին՝ անկախ կատարված աշխատանքների ծավալներից: Առուշ Առուշանյանը արձանագրել է, որ գործարար սեկտորի համար ստեղծված են արդար պայմաններ, որի արդյունքները նկատելի են՝ ներդրումների ծավալները ավելանում են: Շինթույլտվությունների աննախադեպ ծավալը, համայնքում տեղի ունեցող շինարարական աշխատանքները, օր օրի բացվող նոր ծառայությունները, սպասարկման օբյեկտները վկայում են , որ համայնքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, տնտեսական աշխուժությունը նկատելի դառնում: Ավագանու հաստատմանն էր ներկայացված նաև համայնքի սեփականություն հանդիսացող տարածքները աճուրդ-վաճառքով օտարելու հարցը:

Խոսելով աճուրդների մասին ՝ Առուշանյանն ընդգծել է, որ տարածքների վաճաքի և աճուրդի հարցում բացառապես արդար և հավասար պայմաններ են ստեղծված, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ հավասար պայմաններում հող գնի, շինարարություն իրականացնի և զարգացնի իր քաղաքը: Ոչ թե որևէ մեկին է տրված հող գնելը և վերավաճառելը, այլ՝ համայնքի յուրաքանչյուր բնակիչ կարող է առանց խոչընդոտի դիմել և ներդրում անել՝ շենացնելով Գորիսը:

Առուշանյանը նշեց, որ համայնքը, ունի 31969 հա հողատարածք, սակայն ընդամենը 600 հա-ն է բնակցեված և խնդիր է դրվել, հնարավորինս շատ վերաբնակեցման, ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր իրականացնել՝ համայնքի զարգացման համար ստեղծելով բոլոր հնարավորությունները: 
Ավագանու նիստի ամբողջական տեսանյութին կարող եք ծանոթանալ Գորիսի համայնքապետարանի պաշտոնական էջում:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 13.02.2019

Ամենաշատ ընթերցվածները