ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փրկարարները կատարելագործում են իրենց հմտությունները
14:00 14.02.2019

Փրկարարները կատարելագործում են իրենց հմտությունները

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:
 
Վերապատրաստման շրջանակներում Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Երևան քաղաքի, ինչպես նաև  Լոռու,  Սյունիքի,  Տավուշի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունները ներկայացնող 10 փրկարարներ կմասնակցեն փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչի քաղաքում անցկացվող «Սկզբնական փրկարարական պատրաստություն» թեմայով դասընթացներին: 
 
2019 թվականի փետրվարի 18-ից մարտի 1-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում կկազմակերպվեն «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» խորագրով դասընթացներ, որին կմասնակցեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության՝ ՀՆՓԱԻԿ, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի, Արմավիրի և Արարատի փրկարարական վարչությունների ղեկավար կազմը ներկայացնող 5 աշխատակիցներ:
 
Աղբյուր՝ nt.am
14:00 14.02.2019

Ամենաշատ ընթերցվածները