ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի կնոջ արձագանքը՝ ադրբեջանական ու վրացական մամուլում տարածված լուրերի մասին
20:00 14.02.2019

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի կնոջ արձագանքը՝ ադրբեջանական ու վրացական մամուլում տարածված լուրերի մասին

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կինը հերքում է այն լուրերը, իբր Միքայելը մասնակցել է վրաց-աբխազական բախումներին, որովհետև այդ ժամանակ նրանք գտնվում էին Հայաստանում: Jnews-ի հաղորդմամբ, տարածված տեղեկությունները որակում է հայ-վրացական բարեկամության դեմ արված քայլ:

«Մենք 1990 թվականին Ռուսաստանից տեղափոխվել ենք Հայաստան, իսկ 1991 թվականից պաշտոնապես գրանցվել ենք Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Միքայելը «Գազպրոմում» աշխատել է որպես ավագ օպերատոր, փաստացի տվյալներ եմ ասում, որոնց իսկությունը ճշտելու համար կարող եք հարցում ուղարկել և պարզել իրականությունը: Արդեն 1992թ.-ից նա Մեղրու գնդում էր, որպես հետախուզության ջոկատի հրամանատար: Կռվել է Ֆիզուլիում, Քյալբաջարում, Հադրութում, հետո Հորադիզի կամրջի գրավման ժամանակ, մարտի 4-ին զոհվել է: Միքայելը Աբխազիա չի գնացել, 92-ին մենք երեխա ենք ունեցել: Միքայելին Աբխազիայի հետ գիտեք ինչի՞ են կապում, նրա մայրը Սուխումից էր, այսինքն մանուկ տարիներին նա գնացել է իր մոր հայրական տունը», –պատմել է Միքայել Ավագյանի կինը՝ Մանուշակ Ավագյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվել է Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: Կիսանդրու վերաբացման արարողությանը հետևել է  ադրբեջանական ու Վրաստանի ադրբեջանամետ լրատվամիջոցների ագրեսիվ աղմուկը, ինչպես նաև հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։


Աղբյուր` Panorama.am

20:00 14.02.2019

Ամենաշատ ընթերցվածները