ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը՝ Հայաստանում. մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ
16:00 15.02.2019

Եղանակը՝ Հայաստանում. մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ

Փետրվարի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյան, նախալեռներում՝ թաց ձյան, հովիտներում՝ անձրեւի տեսքով: Քամին հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա, իսկ ցերեկը 3-4 աստիճանով նվազի: «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրին, որ Երեւանում սպասվում են տեղումներ, գիշերը՝ ժամանակ առ ժամանակ ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -4+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -4+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0+2, ցերեկը՝ +3+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -5-10, ցերեկը՝ -4+1, 

Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+7, 

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը` +5+9,  

Արագածոտնի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ -4+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0+2, ցերեկը՝ +5+7,

Արարատում գիշերը` 0+3, ցերեկը՝ +6+9,  

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,  

Վայոց ձորի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ -4+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+6, ցերեկը՝ +7+10,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5 ցերեկը՝ +2+6,

Արցախում գիշերը` +2+5, ցերեկը՝ +4+9:

Աղբյուր՝ news.am

16:00 15.02.2019

Ամենաշատ ընթերցվածները