ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
17:00 15.02.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 3000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի
 
 Վերին Գետաշեն գյուղում՝ 100 հակ անասնակեր, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նախկին սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում՝ մոտ 4000 քմ բուսածածկույթ, Պրիվոլնոյե գյուղին հարակից տարածքում՝ մոտ 12 հա, Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի
 
 թիվ 12 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Ազնվաձոր գյուղի մոտակայքում` մոտ 160 հա խոտածածկույթ:
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
 
17:00 15.02.2019

Ամենաշատ ընթերցվածները