ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օրական երկու շիշ դիետիկ գազավորված ըմպելիք օգտագործելը կարող է գլխուղեղի եւ սրտի կաթված առաջացնել. հետազոտություն
19:00 17.02.2019

Օրական երկու շիշ դիետիկ գազավորված ըմպելիք օգտագործելը կարող է գլխուղեղի եւ սրտի կաթված առաջացնել. հետազոտություն

Օրական երկու շիշ դիետիկ գազավորված ըմպելիք օգտագործելը ավելի քան 30 տոկոսով մեծացնում է գլխուղեղի եւ սրտի կաթվածի զարգացման վտանգը, զգուշացնում են գիտնականները: Stroke ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ գազավորված ըմպելիքը, եթե անգամ առանց շաքարի է, վտանգավոր է հատկապես ավելորդ քաշ եւ ճապակալում ունեցող կանանց համար:

Ավելի քան 80 հազար կանաց մասնակցությամբ լայնածավալ հետազոտությունն առաջին անգամ պարզել է դիետիկ ոչ ալկոհոլային ըմպելիքներ օգտագործող տարեց կանանց մոտ առանձնահատուկ տեսակի կաթվածների զարգացման վտանգը:

Ապացուցվել է, որ ամեն օր նման ըմպելիքիներ խմելու դեպքում ուղեղում թրոմբի հետեւանքով իշեմիկ կաթվածի առաջացման հավանականությունը 31 տոկոսով ավելանում է: Բացի այդ 29 տոկոսով մեծանում է սրտի հիվանդությունների վտանգը եւ եւս 16 տոկոսով՝ վաղաժամ մահվան վտանգը՝ ի տարբերություն այն կանանց, որոնք շատ հազվադեպ են գազավորված ըմպելիքներ խմում կամ ընդհանրապես չեն խմում:

Հետազոտության հեղինակները տեղեկություններ չեն տրամադրել այն մասին, թե կոնկրետ ինչ ապրանքանիշի գազավորված ըմպելիքներ են կանայք օգտագործել, հետեւաբար չի կարելի ասել, թե արդյոք այս հարցում որոշակի դեր խաղում է արհեստական քաղցրացուցիչների բազմազանությունը եւ դրանց ազդեցությունը անոթային համակարգի առողջության վրա:

Սակայն հետազոտութունը ցույց է տվել, որ ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող կանանց համար գազավորված ըմպելիքներն անգամ ավելի վտանգավոր են, քան նորմալ քաշ ունեցող կանանց համար:

Աղբյուր՝ med.news.am

19:00 17.02.2019

Ամենաշատ ընթերցվածները