ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին. կան տուժածներ
13:30 18.02.2019

ՃՏՊ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 17-ին, ժամը 03:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 6-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել դեպի հարակից դաշտը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Լ. Ջ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

ՀՀ ԱԻՆ

13:30 18.02.2019