ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում
18:00 18.02.2019

Հայաստանի պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը Աբու Դաբիում դիտարժան ելույթով է հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ պատվո պահակային վաշտի տպավորիչ ելույթի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում:

IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 18.02.2019