ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Սյունիքի պատմության քարուղիներում» սիմպոզիում՝ «Օրբելյանները 12-15-րդ դարերում» թեմայով
20:00 19.02.2019

«Սյունիքի պատմության քարուղիներում» սիմպոզիում՝ «Օրբելյանները 12-15-րդ դարերում» թեմայով

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը փետրվարի 18-ին մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպել էր «Սյունիքի պատմության քարուղիներում» սիմպոզիում՝ «Օրբելյանները 12-15-րդ դարերում» թեմայով, որը ֆինանսավորվում էր Կապանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից:

Սիմպոզիումի նպատակն էր համայնքային միջոցառումներին երիտասարդների մասնակցության խթանումը՝ ուսումնասիրելով և լուսաբանելով Կապանի պատմությանը վերաբերող իրողությունները, դրանք դարձնելով հանրամատչելի։ Ծրագիրն ուղղված էր նաև երիտասարդների մոտ հոգևոր-մշակութային արժեքների ձևավորմանը՝ համայքի ճանաչելիության բարձրացման միջոցով:

Միջոցառման մասնակիցները հանգամանալից կերպով ներկայացրեցին իրենց զեկույցները, այնուհետև հարց ու պատասխանի միջոցով տեղի ունեցավ քննարկում, որի շնորհիվ ամփոփվեց սիմպոզիումի թեման։ Վերջում ելույթ ունեցած մասնակիցները ստացան հավաստագրեր։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

20:00 19.02.2019

Ամենաշատ ընթերցվածները