ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
15:00 20.02.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող կամրջի տակ՝ ձորում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Երևանյան լճի մոտ` «Ալաշկերտ» մարզադաշտի հարակից ձորում՝ մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին` մոտ 2000 քմ խոտածածկ տարածք և եղեգնուտ, Արարատի մարզի Բանավան թաղամասի տնակների մոտակայքում՝ մոտ 3 հա, Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղու տների ետնամասում` մոտ 5000 քմ եղեգնուտ, Նոր Ուղի գյուղում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 40 պտղատու ծառ, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Կրիվոյ կոչվող տարածքում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք և 250 հատ արքայանարնջի ծառ, Հաղթանակ գյուղում՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք, 10 հատ ընկուզենու և 25 հատ դեղձի ծառ, Մովսես գյուղում՝ մոտ 3 հա, Խաշթառակ համայնքում՝ մոտ 3 հա, Այգեձոր գյուղի Պարթավ» կոչվող հանդամասում՝ մոտ 5 հա խաղողի այգի և 2 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2 հա, Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող թիվ 2 գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ հին բաղնիքի մոտակայքում՝ 150 խնձորենի, 300 մոշենու թուփ և մոտ 1.5 հա խոտածածկույթ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

15:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները