ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կյանքից հեռացել է մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը
14:00 20.02.2019

Կյանքից հեռացել է մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Կյանքից հեռացել է մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Բեյրութի «Զարթօնք» թերթից։

Հաղորդագրության մեջ նշված է, որ կյանքից հեռացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախկին նախագահ, մեծանուն հայ բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկեան-Սիմոնը։

«Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոն, որ իր մեծանուն հոր մահվանից հետո որոշ ժամանակ  ծառայել է որպես ՀԲԸՄ-ի նախագահ,  իր մահկանացուն կնքել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Վերջին հրաժեշտի մանրամասնությունները հաջորդիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետությանազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր հաջող նախագահությունից հետո։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 2007 թվականին 1,2 միլիոն դոլար ֆինանսավորել է Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։ 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։

2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Լուիզ Մանուկյան-Սիմոնը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

14:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները