ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հանրային քննարկումներ՝ սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ
19:00 20.02.2019

Հանրային քննարկումներ՝ սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ

2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կկայանա հանրային քննարկումներ 2019 թվականին պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիայի հայտերի կազմման նպատակով նախատեսված հետևյալ ծրագրերի վերաբերյալ՝

  1. «Լուսավորության համակարգի կառուցում» /Շաղատ, Բալաք, Իշխանասար, Վաղատին, Սիսիան/:
  2. «Այգու և հրապարակի բարեկարգում» /Կ. Դեմիրճյանի անվան այգի, Բռնակոթ բնակավայրի հրապարակ/:
  3. «Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում» / Խանջյան, Մյասնիկյան, Շահումյան, Արամ Մանուկյան/;
  4. «Կենցաղի տան վերանորոգում և վարչական շենքերի տանիքների վերանորոգում»  /Ախլաթյան, Բալաք, Վաղատին, Գետաթաղ, Լոր, Որոտնավան/:
  5. «ՆՈՒՀ-երի վերանորոգում»՝ /թիվ 2, թիվ 3, Նորավան, Շամբ/:
  6. «Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» /Սիսիան քաղաքի թվով 5 շենք, Դաստակերտ բնակավայրի թվով 6 շենք/:
  7. «Գյուղտեխնիկայի ձեռքբերում» /Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ/:

Եղեք իրազեկ համայնքում իրականացվող գործընթացներին, ակտիվորեն մասնակցեք կազմակերպվող հանրային քննարկումներին:

Աղբյուրը՝ sisian.info

19:00 20.02.2019

Ամենաշատ ընթերցվածները