ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սիսիան-Սարավան ավտոճանապարհին ավտոմեքենան խափանվել է
14:00 21.02.2019

Սիսիան-Սարավան ավտոճանապարհին ավտոմեքենան խափանվել է

Փետրվարի 21-ին, ժամը 03:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սարավան ավտոճանապարհին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան խափանվել է Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 17-րդ կմ-ին:

Փրկարարները վարորդին և ուղևորին տեղափոխել են Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերելու:

Աղբյուրը՝ ՀՀ ԱԻՆ

14:00 21.02.2019

Ամենաշատ ընթերցվածները