ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսի համայնքապետարանը հրավիրում է քննարկելու 2019թ․-ի ընթացքում համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերը
15:00 21.02.2019

Գորիսի համայնքապետարանը հրավիրում է քննարկելու 2019թ․-ի ընթացքում համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերը

Գորիսի համայնքապետարանը համայնքի բնակիչներին, բոլոր շահագրգիռ կողմերին, ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու մարտի 7-ին՝ ժամը 16․00-ին կայանալիք հանրային քննարկումներին, որոնք վերաբերելու են համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին։ 

Քննարկվելու են հետևյալ ծրագրերը՝

Խնձորեսկ բնակավայրում ջրի ակունքում ջրահավաքների և նոր կապտաժի կառուցում
Վերիշեն բնակավայրի Մշակույթի տան և Եկեղեցու հարակից տարածքների բարեկարգում
Գորիսի սպորտդպրոցի կապիտալ վերանորոգում
Արցախյան խուճուղու և Մաշտոցի փողոցի հատման խաչմերուկից մինչև Մաշտոց-Սարյան փողոցների հատման հատվածի կապիտալ նորոգում՝ ճանապարհի ասֆալտապատում, մայթերի նորոգում։

Հանրային քննարկումը տեղի կունենա Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 21.02.2019

Ամենաշատ ընթերցվածները