ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
14:00 22.02.2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Փետրվարի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասում այրվել է 4000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ թաղամասի 2-րդ փողոցում՝ 200 քմ, Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ՝ 1 հա, Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկի մոտ՝ 400 քմ, Նորամարգ գյուղում՝ 1 հա, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ և մոտ 20 քմ մոշի թփուտ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թանգուձոր» կոչվող տարածքում՝ 500 քմ, Ագարակ քաղաքի թռչնաֆաբրիկայի տարածքում՝ մոտ 2500 քմ, Տավուշի մարզի Զորական գյուղի «Թփեր» կոչվող հանդամասում՝ 8 հա, Բերդավան գյուղում՝ մոտ 1.5 հա, Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում` 7000 քմ, Այգեձոր գյուղում՝ 2000 քմ և 4000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի չգործող քիմիական մանրաթելի գործարանի տարածքում՝ 6 հա, Տարոն-2 թաղամասի մոտ՝ 2 հա, Շիրակի խճուղու թիվ 56 շենքի մոտ՝ 4 հա, Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի մոտակա սարալանջին՝ 24 հա, Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում՝ 300 քմ, Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 50 հա խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 10 տոննա անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

14:00 22.02.2019

Ամենաշատ ընթերցվածները