ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մաքրվում են գլխավոր փողոցները. Գորիսի համայնքապետարան
15:00 22.02.2019

Մաքրվում են գլխավոր փողոցները. Գորիսի համայնքապետարան

Մեկնարկել են փողոցների մաքրման աշխատանքերը։ Գորիսն առանձնատների քաղաք է և հաճախ են առուները խցանվում, ուստի անձրևաջրերից, հեղեղումներից խուսափելու համար մեկնարկել են փողոցների, առուների մաքրման աշխատանքները։ Գորիսի համայնքապետարանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելով քաղաքի մաքրությունը։ Ողջունելի կլինի, որ առանձնատների սեփականատերերը ևս միանան, իրականացվող աշխատանքներից հետո պահպանեն իրենց բակի մաքրությունը։ Թեև մարտի 24-ին համապետական շաբաթօրյակ է, որին ևս պատրաստվելու ենք լրջությամբ, սակայն մենք յուրաքնչյուր օր պետք է հետամուտ լինենք մեր համայնքի մաքրության պահպանմանը։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 22.02.2019

Ամենաշատ ընթերցվածները