ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ
17:00 23.02.2019

ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ

Փետրվարի 22-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 12 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Գ., ծնված 1941 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ջրահեռացման առվակի մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Ս. Մ.-ն (1947 թ.), Ա. Մ.-ն (1972 թ.) և Լ. Գ.-ն (2001 թ.), հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

17:00 23.02.2019