ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ենթակառուցվածքի զարգացման համար ներդրումային գործողությունների ծրագիրը կարող է ընդլայնվել. Պյոտր Սվիտալսկի
15:00 27.02.2019

Ենթակառուցվածքի զարգացման համար ներդրումային գործողությունների ծրագիրը կարող է ընդլայնվել. Պյոտր Սվիտալսկի

Եվրամիությունը կշարունակի ուսումնասիրել հայկական կողմի սպասումները տրանսպորտի ոլորտում ԵՄ նախաձեռնության շրջանակներում, որի հիմքը TEN-T-ն է /ՏրանսԵվրոպական տրանսպորտային ցանց/՝ 13 մլրդ եվրո ընդհանուր բյուջեով: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Դիվանագետի խոսքով, նախաձեռնությունը համապարփակ է և միտված է ապագային: Այդ քաղաքականության շրջանակներում է նախատեսվում է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների կառուցումը:Նախաձեռնության հիմանկան գաղափարը, ինչպես նշել է դիվանագետը, յուրօրինակ միքսի մեջ է: Այսինքն ԵՄ-ն նախկինի պես տրամադրում է դրամաշնորհային միջոցներ, որոնք միջազգային վարկատուների առաջարկած այլ ֆինանսական գործիքների ու ռեսուրսների հետ միասին կարող են ուղղվել կոնկրետ ոլորտում հզորությունների ավելացմանը: Մինչդեռ, ինչպես պարզաբանել է դիվանագետը, TEN-T ծրագիրը կարող է այլ ֆինանսական գործիքի՝ «ԵՄ արտաքին ներդրումների ծրագրի» մաս դառնալ, որին կարող են մասնակցել նաև մասնավոր ներդրողներ:

Ինչպես նշել է Պյոտր Սվիտալսկին, ծրագիրը վերջնական չէ և կարող է ընդլայնվել: «Այսօր ներկայացված թվերը պայմանական են, քանի որ հիմնված են նախնական գնահատման վրա»,- հայտարարել է դեսպանը: ԵՄ ներկայացուցիչները հայ գործընկերների հետ տվյալ փուլում քննարկում են ծրագրում նոր նախագծերի հնարավոր ներառումը: Հայաստանը, ինչպես ծրագրի այլ շահառուներ՝ Արևելյան գործընկերության երկրներ, կարող են հանդես գալ նոր գաղափարներով: «Քննարկումների ընթացքում կարող են նոր հնարավորություններ առաջանալ և նոր նախագծեր գեներացվել: Այսպիսով՝ դա փակ գիրք չէ. մենք բաց ենք նոր գաղափարների և հասուն նախագծերի համար, որոնք կարող ենք հավակնել ֆինանսավորման»,- պարզաբանել է նա: Դեսպանի խոսքով, Հայաստանում ավելի վաղ նախանշված 6 նախագծից հաստատվել է 3-ը, օրինակ՝ ավելի քան 10 մլն եվրո արժողությամբ Մեղրի անցակետի արդիականացման ծրագիրը, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս հանդիսացող Լանջիկ-Գյումրի մայրուղու կառուցումը:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 700 մլն եվրո վարկ` ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Ինչպես նշվում է Եվրոպական հանձնաժողովի կայքում զետեղված զեկույցում, Հայաստանին հատկացվող վարկային ռեսուրսները կդառնան:

«Արեւելյան գործընկերությունը ծրագրի մասնակից երկրներին `Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային եւ Բելառուսին Եվրամիության ընդհանուր աջակցության մի մասը:  Ծրագրի ընդհանուր բյուջեն, որը կֆինանսավորվի Եվրամիության եւ Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով, կկազմի 13 մլրդ եվրո: Նախագիծը ենթադրում է 4800 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների եւ երկաթգծերի կառուցում, ինչպես նաեւ նավահանգիստների, օդանավակայանների, լոգիստիկ կենտրոնների եւ անցակետերի զարգացում:»

Աղբյուր՝ finport.am

15:00 27.02.2019

Ամենաշատ ընթերցվածները