ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Այցեր դեպի Սյունիքի պատմական բերդեր
15:00 05.03.2019

Այցեր դեպի Սյունիքի պատմական բերդեր

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից իրականացվող «Սյունիքի պատմության քարուղիներում» ծրագրի շրջանակներում մեկնարկեցին այցերը դեպի Սյունիքի պատմական բերդեր: Առաջին կանգառը Մեղրու բերդն էր: Երիտասարդները ծանոթացան բերդի պատմության հետ, որը վերակառուցվել էր Դավիթ Բեկի օրոք (1722֊1728 թթ.) և ուներ պաշտպանական նշանակություն: Ծրագրի մասնակիցները այցելեցին նաև Մեղրու այլ պատմամշակութային վայրեր. Սբ. Աստվածածին եկեղեցի, Սբ.Հովհաննես եկեղեցի (Մեղրու վանք):

Խումբը հատուկ շնորհակալություն է հայտնում Լևոն Միրզոյանին՝ օգնելու և էքսկուրսավարի դերը իր վրա վերցնելու համար:

Նշենք, որ խումբը կազմված էր սիմպոզիումի խոսնակներից, սիմպոզիումին ակտիվություն ցուցաբերած մասնակիցներից, սիմպոզիումի կազմակերպիչներից` երիտասարդական խորհրդի անդամներից:

Ծրագրիրը հովհանավորվում է Կապանի համայնքապետարանի, Վորլդ Վիժն Կապանի գրասենյակի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

15:00 05.03.2019