ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Երկրորդ կանգառը Բաղաբերդն էր
19:00 05.03.2019

Երկրորդ կանգառը Բաղաբերդն էր

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից իրականացվող «Սյունիքի պատմության քարուղիներում» ծրագրի շրջանակներում այցի երկրորդ կանգառը Բաղաբերդն էր: Երիտասարդները Բաղաբերդի վերելքը հաղթահարեցին մեծ դժվարությամբ, բայց հատուկ ոգևորվածությամբ: Բաղաբերդը Հայաստանի հնագույն բերդերրից մեկն է, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներում հռչակել էր որպես անմատչելի բերդ: Բաղաբերդի նշանակությունը ավելի մեծացավ Սյունիքի թագավորության ժամանակ, և Տաթևի վանքի ու երկրում եղած վանքերի հսկայական հարստություները ու բազմահազար ձեռագրերը կենտրոնացվեցին այստեղ:

1170թ.-ին սելջուկները, գրավելով Բաղաբերդը, այստեղ ամբարված հարստությունները ենթարկել էին ավարի, իսկ ավելի քան 10 հազար ձեռագրեր ոչնչացրել: Դրանից հետո Բաղաբերդը այլևս չի վերականգնվել:

Ծրագրիրը հովհանավորվում է Կապանի համայնքապետարանի, Վորլդ Վիժն Կապանի գրասենյակի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: 

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

19:00 05.03.2019