ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիրը հաստատել են իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին
17:00 06.03.2019

Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիրը հաստատել են իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին

Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով»-ին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

2019 համաժողովի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»:

«Մենք քննարկելու ենք ՏՏ ոլորտի զարգացման ապագա հինգ տարիների տեսլականը: Խելացի քաղաքի լուծումներ տարբեր երկրների օրինակով, կիբեռ անվտանգություն, և այն բոլոր ՏՏ ուղղվածությունները, որոնք այսօր թրենդային են: Քննարկումների շրջանակը բավական լայն է լինելու, և ժամանելու են ոլորտի ամենահայտնի մասնագետներ»,- նշել է համաժողովինախագահ Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

Համաժողովն անցկացվում է 1978 թվականից՝ երկու տարին մեկ անգամ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 06.03.2019

Ամենաշատ ընթերցվածները