ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոնիայի երկրների կինոփառատոն
20:00 06.03.2019

Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոնիայի երկրների կինոփառատոն

Հայաստանում արդեն երրորդ անգամ ֆրանկոֆոնիայի շարժման շրջանակում կանցկացվի ֆրանսիական կինոյի փառատոն:

Ֆրակոֆոնիայի օրերի շրջանակում փառատոնը տեղի կունենա մարտի 11-ից 18-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փառատոնին կներկայացվեն 11 ֆիլմեր Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կանադայից եւ Բելգիայից: Ընդ որում՝ Բելգիան փառատոնին առաջին անգամ է մասնակցում, հանդիսատեսը կտեսնի «Նորագույն Աստվածաշունչ» (2015 թվական) ֆանտաստիկ կատակերգությունը, որը միջազգային փառատոներում մեծ թվով մրցանակների է արժանացել: Մուտքն ազատ է:  Բոլոր ֆիլմերն ունեն ռուսերեն կամ հայերեն մակագրեր:

Ֆրանկոֆոնիայի օրերը կտեւեն մինչեւ ապրիլի 12-ը եւ միջոցառումների լայն սպեկտր կընդգրկեն:

Մարտի 20-ին հանդիսավորապես կնշվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը:

Մարտի 21-22-ին արդեն ոչ առաջին տարին կանցկացվի ֆրանսիական խոհանոցի Gout de France մրցույթը: Այս անգամ դրան կմասնակցեն Երեւանի, Գյումրիի եւ Դիլիջանի 23 ռեստորաններ:

Մարտի 23-ին Alliance française-ում տեղի կունենա գրավոր ֆրանսերենի մրցույթ՝ Dis-moi dix mots (Ասա՛ տաս բառ), որի մասնկիցները տարբեր մրցանակներ կստանան՝ ընդհուպ ուղեւորություն Ֆրանսիա:

Միջոցառումները կվերաբերեն նաեւ մարզերին: Մարտի 28-30-ը Գորիսում տեղի կունենա երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը: Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 80 երիտասարդներ Երեւանից, Չարենցավանից, Հրազդանից, Էջմիածնից եւ Գորիսից:

Ֆրոնկոֆոնիայի օրերը կավարտվեն ապրիլի 10-12-ին՝ «Տվյալների մասին գիտություն, հասարակական գիտություն» համաժողովով:

Աղբյուրը՝ NEWS.am

20:00 06.03.2019