ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հրդեհ Կապան քաղաքում. տուժածներ չկան
15:00 07.03.2019

Հրդեհ Կապան քաղաքում. տուժածներ չկան

Մարտի 7-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է կոշիկի տաղավար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:14-ին, մարվել է՝ 05:20–ին:

Ամբողջությամբ այրվել են կոշիկի տաղավարի փայտյա կառուցատարրերը (մոտ 8քմ):

ՀՀ ԱԻՆ

15:00 07.03.2019