ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շնորհավոր Մարտի 8
15:00 08.03.2019

Շնորհավոր Մարտի 8

Մարտի 8-ը դեռևս 1857թ․ Նյու Յորքում տեղի ունեցած կանանց իրավունքների պաշտպանության համար ցույցի օրը, տարիներ անց պետք է դառնար Կանանց միջազգային օր։ Այս օրը աշխարհի տարբեր երկրներում նշում են յուրովի․ մի տեղ՝ որպես կանանց իրավունքների պայքարի օր, մեկ այլ տեղ՝ որպես նրանց մեծարելու օր, մի ուրիշ տեղ էլ ընդհանրապես չեն նշում։ Ինչևէ, հետխորհրդային մի շարք երկրներում ավանդույթի համաձայն այդ օրը ոչ աշխատանքային օր է և համարվում է տոն։ Եվրոպական մի շարք երկրներում այն ընդհանրապես չի նշվում։

Հայաստանում օրը ընկալվում է նաև մայրության ու գեղեցկության տոն։ Չնայած որ ապրիլի 7-ը որպես այլընտրանք մեզանում նշվում է, բայց Մարտի 8-ը շարունակում է իր կայուն տեղը զբաղեցնել մեր տոնացույցում։

Ոչ պաշտոնապես հայտարարված կանանց միամսյակը շատ տղամարդկանց առիթ է տալիս նվերները ուշացնել, բայց դե համառ կանանց ձեռքից հեշտությամբ չես ազատվի։ Կատակը՝ կատակ, բայց սիրված ու գնահատված կանանց համար ամբողջ տարին է տոնական։ Այնպես որ՝ շնորհավոր Մարտի 8, սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն բոլոր կանանց և աղջիկներին, ինչ վերաբերում է նրանց իրավունքների պաշտպանությանը, ապա այդ իրավունքները կան, մնում է տեր կանգնել։

Արմինե Հարությունյան

15:00 08.03.2019