ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
14:00 08.03.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Անդոկ», «Բաղաբերդ 1», «Սյունիք», «Աջափնյակ», «Ձորք», «Ձորք 1», «Գ․ Նժդեհ-1»,«Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Երկաթուղայիններ», «Կենտրոն» և «Գետափ» համատիրություններում փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

«Հունան» համատիրությունում՝ փետրվարի 25-ին, 27-28—ին և մարտի 1-3-ը՝ շուրջօրյա, որակը և ճնշումը նորալ, փետրվարի 26-ին, ժամը 10:30-15:30 ջուր չի եղել: 

Բարաբաթում, Լենհանքեր /բացի տնակներից/, Աշոտավան, Բեխ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Սպանդարյան 4-րդ, Լեռնագործների 1-3-րդ նրբանցքներում, Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում՝ փետրվարի 25-ին, ժամը 09:00-15:00 ջուր չի եղել, փետրվարի 26-ից մարտը 3-ը՝ շուրջօրյա,որակը և ճնշումը՝ նորմալ։ 

Վաչագան թաղամասում և Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում՝ շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ թույլ:

Շղարշիկ և Համլետավան թաղամասերում՝ շուրջօրյա, խողովակը վնասված է:

Կավարտ թաղամասում փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

14:00 08.03.2019