ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Քննարկվեցին 2019թ․-ի ընթացքում համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերը
16:00 08.03.2019

Քննարկվեցին 2019թ․-ի ընթացքում համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերը

Մարտի 7-ին Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Համայնքի ղեկավարը քննարկմանը ներկայացրեց 2019թ․-ի ընթացքում համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերը՝

Կապտաժի կառուցում՝ Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում
Ռազմավարական և տնտեսական նշանակության ճանապարհի հիմնանորոգում՝ Գորիս համայքնում /Սարյան փողոցի կամրջի հատվածից մինչև Արցախյան խճուղի ճանապարհահատվածի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, առուների եզրաքարերի հիմնանորոգում/
Վերիշեն բնակավայրի բրենդավորում, «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի հիմնում,մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգում, տնտեսական ներուժի խթանում։
Գորիս համայնքի տիպային ամենախոշոր նախակրթարանի/թիվ7/ նորոգում
Գորիսի ներհամայնքային ճանապարների բարեկարգում

Համայնքի ղեկավարը նշել է, որ վերը նշված ծրագրերը նախատեսվում են իրականացնել սուբվենցիայի շրջանակներում։ Առուշանյանի խոսքերով, եթե 2018թ.-ը Գորիսում բարեկարգումների է տարի է եղել, ապա այդ առումով` 2019թ.-ը աննախադեպ է լինելու․ այս տարի բարեկարգումների համար շուրջ 4 միլիարդ դրամ ներդրում կարվի։ Համայնքի ղեկավարը ընդգծել է, որ Գորիս համայնքի բյուջեից տարեկան հնարավոր է շուրջ 190 մլն դրամի շրջանակներում շինաշխատանքներ իրականացնել, սակայն այն ներդրումները և կապիտալ շինարարությունները, որոնք ծավալվում են համայնքում, թույլ են տալիս ասելու, որ համայնքապետարնն աշխատում է ամբողջ ծավալով՝ բոլոր ոլորտներում փորձելով առաջընթաց ապահովել և նպաստելով համայնքի արագընթաց զարգացմանը։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

16:00 08.03.2019

Ամենաշատ ընթերցվածները