ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հանդիպում Կապան համայնքի վարչական ղեկավարների հետ
17:00 08.03.2019

Հանդիպում Կապան համայնքի վարչական ղեկավարների հետ

Մարտի 7-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քննարկում-հանդիպում, որը վարեց համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզային փրկարար ծառայության, սեյսմիկ ծառայության ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, դպրոցի տնօրեններ և բնակավայրերում աշխատող՝ քարտուղարության բաժնի 1-ին կարգի մասնագետներ։

Քննարկման հիմնական թեմաներն էին համապետական շաբաթօրյակը և աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցերը։ Օրակարգ բերվեցին նաև գյուղատնտեսության, անասնապահության, անասնաբուժության, ինչպես նաև վարելահողերի արդյունավետ օգտագործման մասին հարցերը։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

17:00 08.03.2019

Ամենաշատ ընթերցվածները