ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ կին քաղաքական գործիչները՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան տեսանյութում
18:00 08.03.2019

Հայ կին քաղաքական գործիչները՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան տեսանյութում

«Այն խորհրդարաններում, որտեղ կանանց ներկայացվածությունն ավելի մեծ է, ընդունված օրենքները շատ ավելի սոցիալական բնույթ ունեն և շատ ավելի մարդակենտրոն են»,-ասում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածությունը քաղաքական ու հասարակական կյանքին նախապայման է որակյալ պետություն ունենալու, արդարության ու ժողովրդավարության կայացման համար»,-նշում է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, փոխնախարար Մանե Ադամյանն ու այլ կին քաղաքական գործիչներ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատրաստած տեսանյութում իրենց կարծիքն են հայտնում, թե ինչու է կարևոր կանանց մասնակցությունը բոլոր ոլորտներում։

«Շնորհակալություն Մանե Թանդիլյանին, Նաիրա Զոհրաբյանին, Մարիա Կարապետյանին, Մանե Ադամյանին, Մարիա Թիթիզյանին, Լիլիթ Ասատրյանին և Տիգրանուհի Հակոբյանին՝ մասնակցության համար»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 08.03.2019