ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում փլուզում է տեղի ունեցել
15:30 09.03.2019

Կապանում փլուզում է տեղի ունեցել

ԱԻՆ «911» ծառայությունը երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքում փլուզվել է տներից մեկի այգու հենապատը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ից հայտնում են՝ պարզվել է, որ փլուզվել է տան այգու հենապատը (15x2x0.4 մ), մոտ 10 խմ հողի զանգված սահել դեպի ձորակը (մոտ 5 մ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Աղբյուրը` Panorama.am

15:30 09.03.2019

Ամենաշատ ընթերցվածները