ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Պոլսո Հայոց պատրիարք Մութաֆյանի համար կկատարվի hոգեհանգիստի կարգ
17:00 09.03.2019

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Պոլսո Հայոց պատրիարք Մութաֆյանի համար կկատարվի hոգեհանգիստի կարգ

Էջմիածնի Սուրբ  Գայանե վանքում մարտի 10-ին Սուրբ Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուք»-ի էջը:

Նույն օրը հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 09.03.2019

Ամենաշատ ընթերցվածները