ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Երևանը» բաց է թողել երկու գնդակի առավելությունը
18:00 11.03.2019

«Երևանը» բաց է թողել երկու գնդակի առավելությունը

Կայացել են Առաջին խմբի երկու հանդիպումներ: «Երևանը» մրցել է «Գանձասար-Կապան-2»-ի հետ և երկու անգամ հաշվի մեջ 2 գնդակի առավելություն է ունեցել: Այնուամենայնիվ կապանցիները կարողացել են խուսափել պարտությունից: Գրանցվել է ոչ-ոքի` 3:3:

Երկրորդ տեղի համար պայքարում «Երևանին» հետապնդող «Բանանց-2»-ը չի կարողացել հաղթել իր ավելի երիտասրադ թիմին` «Բանանց-3»-ին: Արձանագրվել է 0:0 հաշիվը:

«Երևանը» 52 միավորով երկրորդ տեղում է, «Բանանց-2»-ն ունի 46 միավոր, իսկ առաջատարը «Յունիոր Սևանն» է` 61:

«Երևան»-«Գանձասար-Կապան-2» 3:3 (1:0)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝ Իվան Լատիշև, 17, 61, Վահե Մովսիսյան, 57 («Երևան»), Մհեր Յարությունյան, 60, Աշոտ Ադամյան, 64, Աշոտ Կարապետյան, 80 («Գանձասար-Կապան-2»)

«Բանանց-2»-«Բանանց-3» 0:0

Երևան, «Բանանց» մարզադաշտ:

Աղբյուր՝ armfootball.com

18:00 11.03.2019

Ամենաշատ ընթերցվածները