ԱՎԵԼԻՆ

Հասարակական

10 ակումբ ստացավ Բարձրագույն խմբին մասնակցելու արտոնագիր, «Յունիորն» ու «Լոկոմոտիվը» չստացան
14:00 12.03.2019

10 ակումբ ստացավ Բարձրագույն խմբին մասնակցելու արտոնագիր, «Յունիորն» ու «Լոկոմոտիվը» չստացան

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստում քննության էին դրվել Բարձրագույն խմբի 2018/2019 թթ. առաջնության մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց», «Արարատ», «Արցախ», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու Բարձրագույն խմբի 2019/2020թթ. մրցաշրջանի առաջնությանը, որը մեկնարկելու է 2019 թվականի օգոստոսին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 10-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Բանանց ՖԱ», «Արարատ ՖԱ», «Արցախ ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և «Երևան ՖԱ»:

ՀՖՖ-ին նախապես ուղղված դիմումի համաձայն` «Էրեբունի ՖԱ»-ն հետ էր կանչել իր` արտոնագրման գործընթացին մասնակցելու դիմումը, ուստի «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի փաստաթղթերը քննության չառնվեցին:

Արտոնագրման կոմիտեն նաև որոշեց մերժել «Յունիոր ՖԱ»-ի և «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումները` ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2018թ. խմբագրություն) պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

Ակումբներն իրավունք ունեն բողոքարկել որոշումները 5 աշխատանքային օրվա ընթացքում։ NEWS.am Sport-ի տվյալով, ակումբներն արդեն բողոքարկել են։

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: Այդ գործընթացին մասնակցության դիմում են ներկայացրել Բարձրագույն խմբի 2019/2020թթ. առաջնության մասնակից 9 ակումբներից 8-ը:

Աղբյուր՝ sport.news.am

14:00 12.03.2019

Ամենաշատ ընթերցվածները