ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այցի վերջին կանգառը Գրհամի բերդատեղին էր
15:00 12.03.2019

Այցի վերջին կանգառը Գրհամի բերդատեղին էր

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից իրականացվող «Սյունիքի պատմության քարուղիներում» ծրագրի շրջանակներում այցի վերջին կանգառը Գրհամի բերդատեղին էր:
Գրհամը, որի անունը տարածվել էր ողջ գավառի վրա, տարածքի գլխավոր բերդերից մեկն էր և կարևոր դեր է կատարել Սյունյաց իշխանության (821-987 թթ.) և Սյունյաց թագավորության գոյության ընթացքում (987-1170 թթ.)։ Խաչենի իշխան Հասան Գեռաքարեցու (1166-70) օրոք սելջուկները նվաճել են Սյունյաց թագավորության վերջին հենակետերը՝ Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը և Բաղաբերդը։
Այցելությունը վերածվեց արշավի, քանի որ խումբը հաղթահարեց մոտ 8կմ տարածություն` բարձրունք հասնելու համար: Բերդատեղին այդպես էլ չգտանք, բայց երիտասարդները հաղթահարեցին հերթական բարդ փորձությունը:
Ծրագրիրը հովհանավորվում է Կապանի համայնքապետարանի, Վորլդ Վիժն Կապանի գրասենյակի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: 
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ 
Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

15:00 12.03.2019

Ամենաշատ ընթերցվածները