ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ալեքս Ալեքսանյանը՝ Սյունիքի մարզի չեմպիոն, իսկ Արթուր Բակունցն, Արշակ Քյարունցը և Տիգրան Ափունցը՝ փոխչեմպիոններ
18:00 12.03.2019

Ալեքս Ալեքսանյանը՝ Սյունիքի մարզի չեմպիոն, իսկ Արթուր Բակունցն, Արշակ Քյարունցը և Տիգրան Ափունցը՝ փոխչեմպիոններ

Քաջարան քաղաքում մարտի 7-ից մինչև մարտի 10-ը անցկացվեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 13-րդ առաջնությունը: Մինչև տասներկու տարեկանների խմբում, շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում՝ յոթ հնարավորից վաստակելով 7 միավոր, Գորիսի «Ա. Օրդյանի անվան շախմատի դպրոցի» սան Ալեքս Ալեքսանյանը նվաճեց իր տարիքային խմբի Սյունիքի մարզի չեմպիոնի կոչումը: Նույն տարիքային խմբում մեր մյուս պատանի շախմատիստ Արշակ Քյարունցը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը: Երկու պատանի շախմատիստներն էլ իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի պատանիների շախմատի առաջնության մինչև տասներկու տարեկանների կիսաեզրիափակիչ մրցաշարին:
Մինչև տասնչորս տարեկանների տարիքային խմբում մեր պատանիներից Արթուր Բակունցը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը և իր տարիքային խմբում նույնպես Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրիափակիչ մրցաշարին մասնակցելու ուղեգիր ձեռք բերեց: 
Մինչև տաս տարեկանների տարիքային խմբում Հայաստանի շախմատի ակադեմիայի Գորիսի մասնաճյուղի սան Տիգրան Ափունցը՝ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, իր տարիքային խմբում գրավեց 2-րդ մրցանակային տեղը և նմանապես Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրիափակիչ մրցաշարին մասնակցելու ուղեգիր ձեռք բերեց:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

18:00 12.03.2019