ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անկում տան կտուրից թե՞ վրաերթ. ոստիկանության Գորիսի բաժնում կատարվում է քննություն
18:00 12.03.2019

Անկում տան կտուրից թե՞ վրաերթ. ոստիկանության Գորիսի բաժնում կատարվում է քննություն

Մարտի 9-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդվել էր, որ 51-ամյա քաղաքացին տան կտուրից ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է մարտի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Սումբու» կոչվող տաղավարի մոտ վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Մարտի 11-ին, ժամը 10.15-ին, «Միցուբիշի Պաջեռո»-ի 29-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։ 

Աղբյուր՝ shamshyan.com

18:00 12.03.2019

Ամենաշատ ընթերցվածները