ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Սյունիքի և Լոռու դպրոցների վերանորոգմանը
15:00 13.03.2019

ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Սյունիքի և Լոռու դպրոցների վերանորոգմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 12-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ներկայացուցիչներին: Քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես ներառական կրթության քաղաքականության լրամշակման նպատակով. ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստան է հրավիրում 2 փորձագետի, ովքեր պետք է աշխատեն նախարարության աշխատակիցների հետ հայեցակարգի լրամշակման և ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, փորձագետներն աշխատանքն սկսելու են սույն թվականի մարտի վերջին։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության շրջանակում Սյունիքի մարզում 11 դպրոցների և 1 աջակցության կենտրոնի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, և նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև Լոռու մարզում։

Քննարկվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։

Աղբյուր՝ armenpress.am

15:00 13.03.2019

Ամենաշատ ընթերցվածները