ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Որոտնավան գյուղում հարևանի ծառերը հատելու դեպքը
13:30 14.03.2019

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Որոտնավան գյուղում հարևանի ծառերը հատելու դեպքը

ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ փետրվարին և մարտի 8-ին է որոտնավանցի, 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը բենզասղոցով հատել է Որոտնավան գյուղի բնակիչներից մեկի վարձակալած այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր և իր մեքենայով տեղափոխել տան բակ:

Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 11-ին ոստիկանություն զանգահարած Որոտնավան գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ փետրվարի 25-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում հատել են գյուղում վարձակալած իր այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կատարվածը բացահայտվեց:

Պարզվեց, որ փետրվարին և մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է որոտնավանցի 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը և իր մեքենայով տեղափոխել տան բակ:

Մովսեսյանը խոստովանել է կատարածը:

Վնասի չափը ճշտվում է:

Ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Աղբյուր՝ irakanum.am

13:30 14.03.2019

Ամենաշատ ընթերցվածները