ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ ոստիկանությունը Մեղրիի բաժին է հրավիրել Նռնաձոր գյուղի հարակից տարածքում որսագողության մեջ կասկածվող անձին
15:00 14.03.2019

ՀՀ ոստիկանությունը Մեղրիի բաժին է հրավիրել Նռնաձոր գյուղի հարակից տարածքում որսագողության մեջ կասկածվող անձին

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ն, 1987 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ, 2018թ. դեկտեմբերի վերջին որս անելու նպատակով գտնվել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից «Ուխտաքար» կոչվող տարածքում, որտեղ Արտյոմ Մ.-ն իր մոտ եղած հրազենով սպանել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված, որսն արգելված վայրի այծ, որի միսը կիսել են: Սամսոն Գ.-ն ներկայացրել է նշված որսի մսի՝ իրենց տանը մնացած, դեռևս չօգտագործված մասը:

Նշանակվել է փորձաքննություն:

Աղբյուր՝ armenpress.am

15:00 14.03.2019