ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարտի 23-ին համախմբվում ենք «Մաքուր Գորիս» կարգախոսի շուրջ
21:00 15.03.2019

Մարտի 23-ին համախմբվում ենք «Մաքուր Գորիս» կարգախոսի շուրջ

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին կանցկացվի համապետական մաքրության օր: Մաքրության օրվա շրջանակներում նախատեսված են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։

Համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն իրականացնում է կազմակերպչական բոլոր աշխատանքները: Քարտեզագրվում են մաքրվող տարածքները, ըստ տարածքների՝ նշանակվել են պատասխանատուներ, բաժանվել ծանուցագրերը, քննարկվել տեխնիկայի ներգրավման բոլոր հնարավորությունները: 

Թեև Գորիս համայնքում ամենօրյա ռեժիմով իրականացվում են սանմաքրման, աղբահանման, բարեկարգման լայնածավալ աշխատանքներ, սակայն մարտի 23-ին պետք է բոլորս համախմբենք մեր ուժերը` համայնքի մաքրության հերթական օրը ծառայեցնելով իր նպատակին: Բոլորս միասին Գորիսը դարձնում ենք ամենամաքուր համայնքը:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

21:00 15.03.2019