ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թունավորում գազի թերի այրման պատճառով. ընտանիքը հոսպիտալացվել է
14:00 16.03.2019

Թունավորում գազի թերի այրման պատճառով. ընտանիքը հոսպիտալացվել է

Երեկ Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող մի տղամարդ, կին և անչափահաս աղջիկ:

Բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նրանք թունավորվել են: Հետագայում հայտնի է դարձել, որ թունավորման պատճառը տան գազի վառարանի ոչ լիարժեք այրումն է եղել:

Բարեբախտաբար, նրանք շուտ են գլխի ընկել, որ տան օդը թունավորվում է, շնչելն էլ՝ դժվարանում: Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:

Աղբյուր՝ armeniasputnik.am

14:00 16.03.2019