ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում 44-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու պարագաներ
19:00 16.03.2019

Կապանում 44-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու պարագաներ

Վերջին տարիներին ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել թմրամոլության դեմ պայքարում։ Բազմաթիվ դեպքեր ոչ միայն բացահայտվել, այլ նաև կանխվել ու նախականխվել են։ Ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարում հսկայական աշխատանքներ են կատարել և կատարում նաև Սյունիքի մարզի ոստիկանները։ Աշխատանքների վերահսկողությունը դրված է Սյունիքի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի վրա։

Այս տարվա մարտի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Կապանի ոստիկանապետ Հակոբ Աբրահամյանի, օպերգծով պետի տեղակալ Դավիթ Սուրենյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Անանիա Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ ստանալով՝ պարզել են, որ Շղարշիկ բնակավայրում ոմն Ռոբերտ ապօրինի թմրամիջոցներ է պահում և օգտագործում։ Կապանի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ոմն Ռոբերտը Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 44-ամյա Ռոբերտ Քարամյանն է։ Նույն օրը Շղարշիկ բնակավայր տանող ճանապարհին Կապանի ոստիկանները հայտնաբերում են Ռ. Քարամյանին, ով փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացնում իր կողմից օգագործվող հողամասի տնակում պահված 1 լիտր պլաստմասե շշի մեջ պատրասված թմրամիջոցի նմանվող սպիտականման հեղուկ զանգվածը։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերում են նաև թմրամիջոցներ պատրաստելու և օգտագործելու համար նախատեսված պարագաներ։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուր՝ shamshyan.com

19:00 16.03.2019